ՌԴ ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 75 անօդաչու թռչող սարքեր
Գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 36 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Ռոստովի շրջանում, 8-ը՝ Կուրսկում, 9-ը՝ Բելգորոդի շրջանում, 17-ը՝ Օրյոլի, 2-ը՝ Ռյազանի շրջանի և մեկական անօդաչու թռչող սարք Վորոնեժի շրջանում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր, երբ Կիևի ռեժիմը փորձեց անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա, հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են Ռոստովի շրջանում, 8-ը Կուրսկի, 9-ը Բելգորոդի, 17-ը Օրլովսկի, 2-ը Ռյազանի շրջանների, մեկական անօդաչու թռչող սարք էլ Վորոնեժի շրջանի, Ազովի ծովի և Կրասնոդարի երկրամասի վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։