չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում միջուկային սպառնալիքի մասին

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում միջուկային սպառնալիքի մասին

Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը ոչ միայն էսկալացիայի է հանգեցնում, այլ սպառնալիք է տարածաշրջանի և աշխարհի համար, քանի որ հարվածները հասցվում են միջուկային օբյեկտներին, և միջուկային սպառնալիքն այստեղ գործնական հարթության վրա է։ «ՌԻԱ նովոստին» գրում է, որ այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա (Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը) ոչ միայն էսկալացիայի է հանգեցնում, այլ ուղղակի սպառնալիքի է տարածաշրջանի և աշխարհի համար, քանի որ հարվածները հասցվում են խաղաղ միջուկային կամ ատոմային օբյեկտներին»,-ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։

Նա ընդգծել է, որ Իրանն ունի և կունենա միջուկային օբյեկտների իրավունք, և դրանց հարվածները համաշխարհային սպառնալիք են։

Զախարովան հավելել է, որ միջուկային սպառնալիքն այս հակամարտությունում իրական նշանակություն ունի։ «Այս դեպքում մենք պետք է խոսենք միջուկային սպառնալիքի մասին, որը բացարձակապես չունի հիպոթետիկ հարթություն, այլ գործնական»,- ընդգծել է Զախարովան։

  • Կիսվել: