երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ռայիսին Գազայի և Կովկասի զարգացումների շուրջ խորհրդակցել է ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հետ

Ռայիսին Գազայի և Կովկասի զարգացումների շուրջ խորհրդակցել է ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հետ

Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հեռախոսազրույցում խորհրդակցել է Գազայի և Կովկասի զարգացումների շուրջ, գրում է parstoday.ir-ը:

Պուտինի հետ զրույցում Ռայիսին ասել է, որ Գազայի հատվածը շրջափակման մեջ պահելը, կանանց ու երեխաների սպանություններն ու ցամաքային հարձակումը և նրա ընտրված ու օրինական կառավարությանը հարվածելը երկարատև ու ծայնածավալ պատերազմի պատճառ կդառնան:

Այաթոլլահ Ռայիսին նաև ի պատասխան հակամարտությունները դադարեցնելու և քաղաքական գործընթացներում Դիմադրության խմբերի ներկայության հարցում Իրանի դերակատարության մասին Ռուսաստանի նախագահի առաջարկին, ասել է,-«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Պաղեստինին աջակցելը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, սակայն Դիմադրության խմբերն իրենց անկախ որոշումներ են կայացնում։ Բնականաբար, Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի դեմ Դիմադրության խմբերի ցանկացած գործողություն պետք է արժանանա բոլորի անվերապահ հավանությանը, քանի որ դա օրինական ինքնապաշտպանություն է։

Այս հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Գազայի ներկայիս ճգնաժամի պատճառների վերաբերյալ Ռուսաստանի վերլուծությունը նույնն է, ինչ Իրանինը։

«Սիոնիստական ​​ռեժիմի համատարած հարձակումները արդարացում չունեն և պետք է հնարավորինս արագ դադարեցվեն»,ասել է Պուտինը։

Այաթոլլահ Ռայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում «ցեղասպանություն» և «մարդկության դեմ հանցագործություն» որակելով այն, ինչ կատարվում է Գազայում և այս տարածաշրջանի ճնշված ժողովրդի դեմ,զգուշացրել է, որ եթե Գազայում սիոնիստների վայրագ հարձակումները չդադարեցվեն, ապա պատերազմը կտարածվի տարածաշրջանի այլ կետեր:

  • Կիսվել: