չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ֆինլանդիան կանջատի Ռուսաստանի արտասահմանյան ինտերնետ-տրաֆիկի կապուղիների մի մասը

Ֆինլանդիան կանջատի Ռուսաստանի արտասահմանյան ինտերնետ-տրաֆիկի կապուղիների մի մասը

Ֆինլանդիան 2027 թվականից կդադարեցնի էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ) հենասյուների սպասարկումը, որոնցով Ռուսաստան է փոխանցվում արտասահմանյան ինտերնետ-տրաֆիկի ուղիների մի մասը, տեղեկացնում է Коммерсантъ-ը:

Մասնավորապես նշվում է, հեռահաղորդակցության շուկայի աղբյուրները հայտնել են, որ ֆիննական «Fingrid» էներգետիկ ընկերությունը համապատասխան նախազգուշացումն ուղարկել է ռուսական կապի օպերատորներին:

Ըստ աղբյուրների՝ նախատեսվում է, որ մանրաթելային-օպտիկական կապի գծերը կկտրվեն, իսկ հենասյուները՝ կապամոնտաժվեն։

Коммерсантъ-ի մեկ այլ զրուցակից էլ պարզաբանել է, որ 2022 թվականից դեպի Ֆինլանդիա էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով հենասյուները միայն կապի օպերատորների համար սպասարկելը ոչ շահավետ է դարձել ինչպես «Fingrid»-ի, այնպես էլ «Ռոսսետի»-ի համար։

Հաղորդվում է նաև, որ ռուսական օպերատորներն այժմ բանակցություններ են վարում ֆիննական հեռահաղորդակցային ընկերությունների հետ՝ այլընտրանքային երթուղիներ տրամադրելու շուրջ։

«Տարբերակներ շատ կան, սակայն հարցը ժամանակի մեջ իրականացնելն է, բացի այդ, շատ օպերատորներ ունեն այլ երթուղիներով պահուստային ուղիներ», - պարզաբանել է զրուցակիցը։

Ֆիննական ուղղությամբ մայրուղային մանրաթելաօպտիկական կապի գծերի մի մասի շահագործման դադարեցումը կարող է անդրադառնալ Հյուսիս-արևմտյան ֆեդերալ օկրուգում կապի որակի վրա։ Այդուհանդերձ, Ռուսաստանի եվրոպական մասի համար Ֆինլանդիան ինտերնետ-տրաֆիկի տարանցման միակ ուղին չէ: «Vigo» ընկերության պրոդուկտների գծով տնօրեն Անտոն Պրոկոպենկոն հիշեցրել է, որ այլընտրանքային կապուղիներ անցնում են Բելառուսով, Բալթյան երկրներով, ինչպես նաև Բալթիկ ծովի հատակով։

  • Կիսվել: