հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քուվեյթը երկու իրանցի դիվանագետի հայտարարել է անցանկալի անձ և արտաքuել նրանց՝ բողոքի նոտա հղելով Իրանին

Քուվեյթը երկու իրանցի դիվանագետի հայտարարել է անցանկալի անձ և արտաքuել նրանց՝ բողոքի նոտա հղելով Իրանին

Քուվեյթը երկու իրանցի դիվանագետների հայտարարել է անցանկալի անձ և արտաքսել նրանց, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:

Մասնավորապես նշվում է, որ Քուվեյթի Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա հղել այն բանից հետո, երբ իրանական անօդաչու թռչող սարքերը և հրթիռները հարվածել են Քուվեյթի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով զոհվել է մեկ և վիրավորվել մի քանի մարդ։

Իշխանությունները նաև որոշել են կրճատել Իրանի դեսպանատան անձնակազմը և արտաքսել երկու դիվանագետի։

Արտգործնախարարությունը հայտնել է, որ իրանցի դիվանագետի հետ հանդիպման ժամանակ «արտահայտվել է Քուվեյթի տարածքի կամ օդային տարածքի օգտագործումը որևէ երկրի դեմ ցանկացած թշնամական գործողության համար կտրականապես մերժում»։ Քուվեյթը նաև մերժել է Թեհրանի պնդումները, որ իր տարածքը ԱՄՆ-ի կողմից օգտագործվել է Իրանի վրա հարձակումների համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քուվեյթի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չորեքշաբթի լուսաբացին Իրանը Քուվեյթի ուղղությամբ արձակել է 13 բալիստիկ հրթիռ և 17 հարձակողական անօդաչու թռչող սարք: Դրանք ուղղված են եղել քաղաքացիական և կենսականորեն կարևոր ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 63-ը, դրոններն ու հրթիռները խոցվել են:

  • Կիսվել: