Քուվեյթի տարածքային ջրերում իրանական բեռնատար նավ է խորտակվել
Քուվեյթի տարածքային ջրերում իրանական բեռնատար նավ է խորտակվել, անձնակազմի վեց անդամները զոհվել են, հայտնել է ԱՊԱ-ն՝ հղում անելով Al Arabiya-ին:
Նշվում է, որ սեպտեմբերի 1-ին նավի նավապետը կապ է հաստատել առափնյա պահպանության հետ և հայտնել, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նավի խորտակման վտանգ կա։
Խուզարկության ժամանակ դեպքի վայրում հայտնաբերվել է երեք մարդու դի։
Մահացածներից երեքը Իրանի քաղաքացի են, մյուսները՝ Հնդկաստանի: