Հայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումը
Ալմաթիում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 7-րդ նիստի շրջանակում հանդիպեցի Իրանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աքբար Ֆաթհիի հետ։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Քննարկվել է երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում առկա համագործակցության խորացման հնարավորությունները:


