շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Քննարկվել է Իրաք-Թուրքիա նավթամուղի վերագործարկման հարցը

Քննարկվել է Իրաք-Թուրքիա նավթամուղի վերագործարկման հարցը

Իրաքի կառավարություն ներկայացուցիչները նոյեմբերի 8-ին հանդիպել են Իրաքյան Քուրդիստանի նավթային արդյունաբերության միության (APIKUR) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Իրաքից Թուրքիա ձգվող նավթամուղի վերագործարկման հարցը, գրում է ermenihaber.am-ը:

Ինչպես հաղորդում է «Reuters» գործակալությունը, հանդիպումը տեղի է ունեցել Միացյալ Արաբական Էմիրությունների (ԱՄԷ) Դուբայ քաղաքում:


Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Իրաքի նավթարդյունաբերությամբ զբաղվող «SOMO» և Դուբայում գտնվող «North Oil» ընկերությունները:

Այն նավթամուղի գործարկման դադարեցումից հետո դրա վերագործարկման նպատակով տեղի ունեցող առաջին հանդիպումն է:

Նշենք, որ մարտին արբիտրաժային վճռից հետո Թուրքիան դադարեցրել էր հիշյալ նավթամուղի գործարկումը:

Մասնավորապես Միջազգային առևտրային պալատի (ICC) որոշման համաձայն՝ Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից 2014-ից 2018-ը Թուրքիա անխոչընդոտ նավթի արդյունահանման պատճառով Թուրքիան Իրաքի կառավարությանը պարտավորվել էր 1.5 մլրդ դոլար փոխահատուցում վճարել:

 

  • Կիսվել: