հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Քննարկում ենք Ռուսաստանի դեմ նոր պատժшմիջոցների հարցը․ Թրամփ

Քննարկում ենք Ռուսաստանի դեմ նոր պատժшմիջոցների հարցը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի համաշխարհային գների հետագա դինամիկան կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կվերականգնի՞ պատժամիջոցները ռուսական նավթի մատակարարումների դեմ, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

«Մենք նայում ենք, թե որքանով կնվազի նավթի գինը»,- ասել է նա «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում։- Այն իսկապես կտրուկ ընկնում է»։

Թրամփի վարչակազմն ավելի վաղ այս տարի մեղմացրել էր պատժամիջոցները ռուսական նավթային մատակարարումների մի մասի նկատմամբ՝ ձգտելով նվազեցնել էներգետիկ դեֆիցիտը, որն առաջացել էր Իրանի հետ պատերազմի հետնապատկերին։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հաջորդող ամիսներին շարունակել է երկարաձգել պատժամիջոցներից ժամանակավոր կասեցումը, սակայն դեռևս չի հայտարարել դրա հետագա ճակատագրի մասին որոշումը՝ այս շաբաթ ընթացիկ թույլտվության ժամկետի լրանալուց հետո։

«Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները, ներառյալ ԱՄՆ-ը, նախօրեին հայտարարել էին «Ուկրաինային անսասան աջակցության» մասին և կողմ արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշման ուժեղացմանը, այդ թվում՝ նավթագազային հատվածի առնչությամբ։

Նշվում է, որ նավթի գները նվազել են Իրանի հետ համաձայնության հասնելու մասին Թրամփի հայտարարությունից հետո, սակայն դրանք նախկինի պես մնում են զգալիորեն բարձր այն մակարդակներից, որոնք արձանագրվել էին մինչև պատերազմի սկսվելը։

  • Կիսվել: