Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր պապին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Լեոն XIV պապին՝ նրա ընտրվելու կապակցությամբ։
Ուզերձում, մասնավորապես, ասված է. «Ձերդ Սրբություն,
Խնդրում եմ ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Հռոմի պապի պաշտոնում Ձեր ընտրվելու կապակցությամբ։
Վստահ եմ, որ Ռուսաստանի և Վատիկանի միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ու փոխգործակցությունը կշարունակեն զարգանալ մեզ միավորող քրիստոնեական արժեքների հիման վրա։
Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Սրբություն, հաջողություններ Ձեզ վստահված բարձր առաքելության կատարման գործում, ինչպես նաև քաջառողջություն և բարեկեցություն։
Հարգանքներով՝ Վլադիմիր Պուտին»: