երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ալիևի հետ

Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հակամարտությունը կդառնա ՇՀԿ գագաթնաժողովում Պուտինի և Ալիեւի քննարկման հիմնական թեման:

 

  • Կիսվել: