Հունգարիայի նոր կառավարությունը հետաքննություն է սկսել Պետեր Սիյարտոյի նկատմամբ
Հունգարիայի նոր կառավարությունը նախաձեռնել է հետաքննություն արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախկին նախարար Պետեր Սիյարտոյի՝ Ռուսաստանի հետ շփումների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նա ասել է, որ դեռևս չի ցանկանում բացահայտել գործի մանրամասները և կանխատեսել դրա արդյունքը, քանի որ գործում առկա են պետական գաղտնիքներ պարունակող և արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր:
«Հենց որ ինչ-որ բան հայտնվի, որը հնարավոր կլինի ներկայացնել, մենք դա կհրապարակենք»,- հավելել է Հունգարիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Սիյարտոն Հունգարիայի ԱԳՆ-ն գլխավորել է 2014-2026 թվականներին:



