հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Նիկարագուան հայտնել է Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին

Նիկարագուան հայտնել է Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին

Նիկարագուայի իշխանությունները հայտնել են Իտալիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Այս մասին ասված է Նիկարագուայի կառավարության մամուլի հաղորդագրութան մեջ, տեղեկացնում է EFE-ն:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Այս որոշումն ընդունվել է ի պատասխան Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի անհիմն, ագրեսիվ և անպատասխանատու հայտարարությունների, որը վիրավորել է Նիկարագուայի ժողովրդին ու իշխանություններին՝ արհամարհելով ժողովուրդների և կառավարությունների միջև հարաբերություններում հարգանքի բոլոր նորմերը»:

Աղբյուրը հիշեցնում է, որ հարաբերությունների սրումը տեղի է ունեցել, երբ Տայանին կրկին դիմել է Իտալիայի նախկին վարչապետ Ալդո Մորոյի սպանողներից մեկին՝ ահաբեկիչ Ալեսիո Կասիմիրիին արտահանձնելու խնդրանքով, որը երկար տարիներ թաքնվում է Նիկարագուայում:

Նախօրեին Մադրիդում Տայանին հարգել է 1978 թվականին «Կարմիր բրիգադներ» խմբավորման անդամների սպանած Մորոյի հիշատակը և դատապարտել Նիկարագուայի իշխանություններին՝ Կասիմիրիին շարունակաբար ապաստան և պաշտպանություն տրամադրելու համար: Նախարարը հավելել է, որ Նիկարագուայի կառավարությունը հրաժարվում է կատարել իտալական կողմի ներկայացրած արտահանձնման հարցումները։

  • Կիսվել: