Պուտինը սեպտեմբերին կայցելի Չինաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերին կայցելի Չինաստան և կմասնակցի միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Սեպտեմբերին կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահի պատասխան այցը Չինաստան՝ միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելու համար», - ասել է Շոյգուն Չինաստանի Կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ Չեն Վենցինի հետ մայիսի 27-ին կայացած հանդիպման ժամանակ։
«Երկկողմ համագործակցությունը, ռազմավարական փոխգործակցությունը միջազգային ասպարեզում դիտարկում ենք որպես ռուս-չինական գործընկերության կարևորագույն տարրերից մեկը», - նշել է նա։
Շոյգուն նաև հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին քաղաքական կապը «գլխավոր կայունացնող գործոնն է համաշխարհային գործերում»։
«Երկու երկրների ղեկավարների երկխոսությունը կենտրոնական, ուղղորդիչ դեր է խաղում երկկողմ կապերի ողջ համալիրի առաջխաղացման գործում», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։