Պուտինն ու Ֆիդանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցմանն ուղղված ջանքերը
Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին:
Վլադիմիր Պուտինը և Հաքան Ֆիդանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը և մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած Կիև-Մոսկվա ուղիղ բանակցություններին հաջորդած զարգացումները: Անդրադարձ է եղել Մոսկվա-Անկարա երկկողմ հարաբերություններին:
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է նաև Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, որը գլխավորել է Կիևի հետ վերջին ստամբուլյան բանակցություններում ռուսական պատվիրակությունը։
Հայտնի է, որ Ֆիդանը պատրաստակամություն է հայտնել՝ Թուրքիայում նորից հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցող թիմերին: