Պուտինն այսօր կմեկնի Ադրբեջան
2024 թվականի օգոստոսի 18-19-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով կմեկնի Ադրբեջան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայութունը:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկերության և դաշնակցային ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրները:
Նախատեսվում է նաև, որ երկրները կընդունեն համատեղ հայտարարություն, բացի այդ՝ կստորագրվեն միջկառավարական և այլ փաստաթղթեր։