կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է անօդաչու թռչող սարքերով ուկրաինական hարձակման կիզակետում: Դա տեղի է ունեցել մայիսի 20-ին ՌԴ նախագահի՝ Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ, հայտնել է ՀՕՊ-ի հրամանատար Յուրի Դաշկինը։

Նրա խոսքով՝ ՌԴ զինծառայողները միաժամանակ հակաօդային մարտեր են վարել և ապահովել նախագահական ուղղաթիռի անվտանգությունը։

 

«Հարձակման ինտենսիվությունը Կուրսկի մարզի տարածքում Գերագույն գլխավոր հրամանատարին տեղափոխող ինքնաթիռի թռիչքի ժամանակ զգալիորեն աճել է: Նախագահի ուղղաթիռը եղել է թշնամու անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը հետ մղելու էպիկենտրոնում», - ասել է Դաշկինը «Ռոսիա 24»-ի եթերում:

Հիշեցնենք, որ Պուտինը Կուրսկի մարզ էր ժամանել Ուկրաինայի զինված ուժերից մարզի ամբողջական ազատագրումից ի վեր առաջին անգամ:

Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը Կուրսկի մարզի վրա սկսվել է 2024 թվականի օգոստոսի 6-ին։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ մարզի ամբողջական ազատագրումը ըտևել է 264 օր։ 2025 թվականի ապրիլի 26-ին ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ՌԴ նախագահին զեկուցել է Կուրսկի ազատագրման գործողության ավարտի մասին։

  • Կիսվել: