կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Պորտուգալիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Պորտուգալիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոշտան հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սոուզային:

Ըստ լրատվամիջոցների՝ հրաժարականի պատճառը լիթիումի և ջրածնի արդյունահանման նախագծերի կառավարման ընթացքում ենթադրաբար թույլ տրված սխալներն են:

Այժմ Պորտուգալիայի վարչապետի նստավայրում խուզարկություններ են կատարվում, իրավապահները հետաքննություն են անցկացնում:

Կոշտան իր որոշման մասին հայտարարել է հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո՝ հայրենակիցներին հասցեագրված հեռուստաուղերձում։

Նրա խոսքով՝ հետաքննությունն իրեն անակնկալի է բերել: Կոշտան հավելել է, որ իր խիղճը հանգիստ է, և ինքը մտադիր է համագործակցել հետաքննության հետ։

  • Կիսվել: