Պորտուգալիան արտաքսում է երկրում առանց թույլտվության բնակվող շուրջ 18 հազար օտարերկրացու
Պորտուգալիայի ժամանակավոր կառավարությունը ցանկանում է արտաքսել երկրում առանց թույլտվության բնակվող շուրջ 18 հազար օտարերկրացու: Այս մտադրության մասին համազգային ընտրությունների նախաշեմին հայտարարել է կառավարությանն առընթեր նախարար-պատվիրակ Անտոնիո Լեյթոն Ամարուն, տեղեկացնում է Associated Press-ը:
Նա նշել է, որ աջ կենտրոնամետ կառավարությունը մոտ 18 հազար ծանուցում կուղարկի երկրում ապօրինի գտնվող մարդկանց՝ խնդրելով լքել երկիրը:
Նախարարի խոսքով՝ գործընթացը կսկսվի արդեն հաջորդ շաբաթ. նախնական տվյալներով՝ մոտ 4500 օտարերկրացու կխնդրեն կամավոր լքել երկիրը 20 օրվա ընթացքում: