ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Պետդեպից հաստատել են Լավրով-Բլինքեն հանդիպումը

Պետդեպից հաստատել են Լավրով-Բլինքեն հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ Շվեյցարիայում կհանդիպի իր ռուս գործընկերոջ հետ: Այս մասին հայտնել են Պետդեպարտամենտից՝ ընդգծելով, որ հանդիպումը կայանալու է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սրվող լարվածության պարագայում՝ Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման պատճառով, տեղեկացնում է apnews.com-ը:

Նշվում է, որ Պետքարտուղարությունը հայտնել է, որ Բլինքենը չորեքշաբթի կմեկնի Կիև՝ հանդիպելու նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, այնուհետև կմեկնի Բեռլին, ապա ուրբաթ օրը Ժնևում կհանդիպի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Լավրովն ու Բլինքենը, հնարավոր է, առաջիկայում հանդիպեն:

  • Կիսվել: