Պեսկովը նշել է, որ Վաշինգտոնի կողմից ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կլինի «մեծ սխալ»
Ռուսաստանի ղեկավարության անդամների նկատմամբ սահմանափակող միջոցներ ներառող նոր պատժամիջոցները, որոնք առաջարկվում են ԱՄՆ-ում, կարող են հանգեցնել երկրների միջև հարաբերությունների խզմանը: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
՛՛Այդպիսի հնարավոր պատժամիջոցները կարող են հանգեցնել մեր երկրների միջև հարաբերությունների դադարեցմանը, ինչը չի բխում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից՛՛,-նկատել է նա՝ միևնույն ժամանակ նշելով, որ նոր սահմանափակող միջոցների սահմանումը Վաշինգտոնի կողմից կլինի ՛՛մեծ սխալ՛՛:
Պեսկովը, հարց ուղղելով պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչներին, ասել է, թե արդյոք նրանք կարո՞ղ են ՛՛հիշել իրավիճակի թեկուզ մի օրինակ, երբ պատժամիջոցներն օգնել են լուծել իրենց խնդիրը՛՛։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորները ներկայացրել են օրինագիծ, որով նախատեսվում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ: