շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պեսկովը խոսել է Հաղթանակի օրվա տոնակատարությունների շրջանակներում Պուտինի ունեցած բանակցությունների մասին

Պեսկովը խոսել է Հաղթանակի օրվա տոնակատարությունների շրջանակներում Պուտինի ունեցած բանակցությունների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա տոնակատարությունների շրջանակներում շատ լավ բանակցություններ է ունեցել օտարերկրյա առաջնորդների հետ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Շատ երկրներ մեզ մոտ եկան Հաղթանակի օրը նշելու։ Սա շատ կարևոր է՝ թե՛ խորհրդանշական, թե՛ բովանդակային տեսանկյունից, քանի որ այս տոնակատարությունների շրջանակներում շատ լավ բանակցություններ են տեղի ունեցել», - ասել է Պեսկովը «Ռոսիա 1»-ին տված հարցազրույցում։

  • Կիսվել: