Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 370 չվերթ, չեղարկվել՝ 62
Վերջին 24 ժամվա ընթացքում Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 370 չվերթ, չեղարկվել`62-ը։
Օդանավակայանային սահմանափակումները սահմանվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների սպառնալիքի պատճառով։
Վնուկովոյում հետաձգվել է 158 չվերթ, չեղարկվել՝ 38։ Շերեմետևոյում հետաձգվել է 157 չվերթ, չեղարկվել՝ 11-ը։ Դոմոդեդովոյում հետաձգվել է 58 չվերթ, չեղարկվել՝ 13։
Մոսկվայի օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները շարունակում են ուժի մեջ մնալ։



