Մենք հիմա էլ ունենք Արևմուտքի աջակցությունը և ավելի շատ կունենանք. Սամվել Կարապետյան
Մենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Արևմուտքը պետք է աջակցի Հայաստանին ու հայ ժողովրդին, իսկ Փաշինյանի իշխանությունը չարիք է հայ ժողովրդ համար: Քանի որ Փաշինյանի վարած քաղաքականությունը տանում է Հայաստանի կործանմանը, ցանկացած կազմակերպություն և երկիր, որ աջակցում է Փաշինյանին, աջակցում է մեր երկրի կործանմանը»,-նշել է նա:
Հարցին, թե ինչպես են պատկերացնում ընդդիմության հաջողությունը, եթե Արևմուտքի աջակցությունը չունենան, Կարապետյանն ասաց, որ իրենք հիմա էլ ունեն Արևմուտքի աջակցությունը և ավելի շատ կունենան։
«Արևմուտքին ձեռնատու չէ թրքացած Հայաստանը, եթե Արևմուտքը ցանկություն ունի, որ Հայաստանում ապրի թրքացած ժողովուրդ, ուրեմն՝ ես ամբողջությամբ դեմ եմ այդ օրակարգին»։


