Պեսկովն ասել է, որ Թրամփի նախագահության ժամանակ երկխոսություն է եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակաշրջանն ուղեկցվել է էական հակասություններով ու լարվածությամբ, սակայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև երկխոսություն է եղել։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Պարոն Թրամփի օրոք շատ լարվածություն կար, շատ հակասություններ եղան, բայց, համենային դեպս, կար երկխոսություն։ Սա նրան բարենպաստորեն տարբերում է իր նախորդներից և հետևորդներից»,- ասել է նա։