Պեսկովն անդրադարձել է Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու հավանականությանը
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ բաց է Ուկրաինայի հետ բանակցությունների համար:
Նա, սակայն, հավելել է. «Մենք պետք է նաև հասկանանք, թե որքանով են ուկրաինական կողմի համակարգողները թույլատրել նրանց [բանակցություններ սկսել]»:
Պեսկովը նշել է, որ Կիևի հետ բանակցություններին նաև որոշ իրավական գործոններ են խոչընդոտում։
«Զելենսկիի լեգիտիմության ընդհանուր խնդրից բացի՝ Ուկրաինայում ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու փաստացի օրենսդրական արգելք գոյություն ունի»,-ասել է Կրեմի խոսնակը: