երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Պատմության մեջ առաջին անգամ բրիտանական հետախուզությունը կին կղեկավարի

Պատմության մեջ առաջին անգամ բրիտանական հետախուզությունը կին կղեկավարի

Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայությունը (MI6) առաջին անգամ կին կղեկավարի։ Այս աշնանը գործող ղեկավար Ռիչարդ Մուրին կփոխարինի MI6-ի երկարամյա աշխատակից Բլեյզ Մետրևելին, հայտարարել է վարչապետ Քիր Սթարմերը։

Վարչապետն ասել է, որ արտաքին հետախուզական ծառայությունում «պատմական նշանակումը» տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ հետախուզական գործակալությունների աշխատանքն «ավելի կարևոր է, քան երբևէ», քանի որ երկիրը բախվում է «աննախադեպ մասշտաբի սպառնալիքների», այդ թվում՝ լրտեսական ու հաքերային հարձակումների։

MI6-ի ղեկավարը ծառայության միակ հրապարակայնորեն հայտնի աշխատակիցն է և անմիջականորեն հաշվետու է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարին։

47-ամյա Բլեյզ Մետրևելին միացել է MI6-ին 1999 թվականին՝ Քեմբրիջի համալսարանում մարդաբանություն սովորելու տարիներին։ Կարիերայի մեծ մասն անցկացրել է Մերձավոր Արևելքում և Եվրոպայում օպերատիվ աշխատանքում։ Այժմ նա ղեկավարում է MI6-ի տեխնոլոգիաների և նորարարության բաժինը:

  • Կիսվել: