շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Պատասխանը չի ուշանա. ՌԴ-ն արձագանքել է Ուկրաինայի կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածելու փաստին

Պատասխանը չի ուշանա. ՌԴ-ն արձագանքել է Ուկրաինայի կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածելու փաստին

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին:

Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության  Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է. «Ռուսաստանի պատասխանը Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա իրականացվող հարձակումներին կլինի շատ շուտով և շատ կոշտ: Դպրոցներից, բնակելի շենքերից, պատմական հուշարձաններից հետո հերթը հասավ «Wildberries» ընկերության լոգիստիկ կենտրոններին։ Հասկանալի է, որ սրիկաները թիրախավորում են հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները, այսպես է արտահայտվում ժամանակակից նացիզմը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական զինուժը հարվածներ է հասցրել «Wildberries»-ի՝ Էլեկտրոստալում  և Կոտովսկում գտնվող պահեստներին, Ռուսաստանում քրեական գործ են հարուցել փաստի առնչությամբ՝ ահաբեկչության հոդվածով։

  • Կիսվել: