Պաշտոնական Փհենյանը հայտնել է եկող տարի իր միջուկային և հրթիռային ծրագրերը զարգացնելու մտադրության մասին
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Աշխատավորական կուսակցության կենտկոմի 9-րդ լիագումար նիստում կոչ է արել նախապատրաստվել հնարավոր պատերազմին, հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ նա հրամայել է բանակին, ռազմական արդյունաբերությանն ու միջուկային զենքի ոլորտին ակտիվացնել պատերազմի նախապատրաստմանն ուղղված ջանքերը՝ ԱՄՆ-ի, իր ձևակարպմամբ, աննախադեպ հրահրիչ գործողությունների պատճառով:
Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ գալիք տարում կշարունակի ակտիվ զարգացնել իր միջուկային և հրթիռային ծրագրերը:
Իր հերթին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլն էլ զինվորականների հետ հանդիպման ընթացքում կոչ է արել պատրաստ լինել՝ արձագանքելու Փհենյանից հնարավոր սադրանքներին: