չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Պակիստանը հայտնել է Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով  8 զոհի և 35 վիրավորի մասին

Պակիստանը հայտնել է Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով 8 զոհի և 35 վիրավորի մասին

Հնդկաստանի հրթիռային հարվածների վնասի նախնական գնահատականը ցույց է տալիս, որ Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում Հնդկաստանի հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն ութը, վիրավորվել՝ 35 մարդ, հաղորդում է The Guardian-ը՝ վկայակոչելով Պակիստանի զինված ուժերի ներկայացուցչին։

Գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին Geo News-ին հայտնել է, որ հարձակման հետևանքով տուժել են Կոտլիում, Արևելյան Ահմեդպուրում, Բահավալպուրում, Բաղում, Մուզաֆարաբադում և Մուրիդկեում:

«Արևելյան Ահմեդպուրում մենք տեղեկություններ ունենք մեկ երեխայի մահվան և 35 մարդու վիրավորների մասին... Կոտլիում զոհվել է երկու քաղաքացիական անձ, ընդհանուր զոհվել  է 8 մարդ»,-հայտարարել է նա։

Պակիստանի զինված ուժերը հայտնել են նաև Ահմեդպուրի մզկիթի վրա հարվածի մասին։

  • Կիսվել: