շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Պաղեստինն իսլամական աշխարհի առաջնային խնդիրն է. Ռայիսի

Պաղեստինն իսլամական աշխարհի առաջնային խնդիրն է. Ռայիսի

Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ տնտեսական հարցերից բացի քննարկվել է նաև  Պաղեստինի իրադրությունը: Տեղի է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որի մասին Իրանի առաջնորդը հայտնել է.

«ECO-ի նիստի ընթացքում Պաղեստինի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը լավն էր, բայց ես նշեցի, որ դա բավարար չէ, պետք  է գործնական քայլեր արվեն, ձեռնարկվեն կանխարգելիչ միջոցառումներ»: Որպես զսպման միջոց՝ Ռայիսին մատնանշել է Իսրայելի հետ քաղաքական-տնտեսական հարաբերությունների խզումը:

Գագաթնաժողովի ավարտին հայտարարություն է հրապարակվել, որում ընդգծվել է, որ Պաղեստինն իսլամական աշխարհի առաջնային խնդիրն է, կարևորվել են Գազայի շրջափակման վերացումը, Գազայի ժողովրդին օգնության տրամադրումը, Պաղեստինի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։

  • Կիսվել: