շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Օտարերկրացիները պարտադիր հարցազրույց կանցնեն՝ Ռուսաստան մուտքի արտոնագիր ստանալու համար

Օտարերկրացիները պարտադիր հարցազրույց կանցնեն՝ Ռուսաստան մուտքի արտոնագիր ստանալու համար

Ռուսաստանի Դաշնության կառավարության նոր որոշման համաձայն՝ ռուսական վիզա ստանալ ցանկացող օտարերկրացիները պետք է անձնական հարցազրույց անցնեն հյուպատոսական աշխատակցի հետ: 

Զրույցը կանցկացվի «ուղևորության նպատակի և Ռուսաստանում գտնվելու պայմանների վերաբերյալ տեղեկության ճշգրտության լրացուցիչ ստուգման համար»:

Հարցազրույցի ընթացքում կարելի է տրամադրել վիզա ստանալու նպատակը հաստատող լրացուցիչ փաստաթղթեր: Այս նորամուծությունը էլեկտրոնային մուտքի արտոնագրերի վրա չի տարածվի։

Մոտ 70 երկրների քաղաքացիներ կարող են մուտք գործել Ռուսաստան առանց մուտքի արտոնագրի՝ դրանք հիմնականում նախկին ԽՍՀՄ, Լատինական Ամերիկայի և Հարավային Աֆրիկայի երկրներն են։

55 երկրների բնակիչներ (ներառյալ Եվրամիության երկրները, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ճապոնիան) էլեկտրոնային մուտքի արտոնագիր են ստանում 2023 թվականի օգոստոսից։

 

  • Կիսվել: