կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
ՌԴ-ն մեկուսացնելու Արևմտյան երկրների ջանքերը լիակատար ձախողում են ապրել․ Լավրով

ՌԴ-ն մեկուսացնելու Արևմտյան երկրների ջանքերը լիակատար ձախողում են ապրել․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությանը մեկուսացնելու Արևմտյան երկրների ջանքերը լիակատար ձախողում են ապրել։ Նրա հայտարարությունը մեջբերում է «Ռիա Նովոստին»։

Նախարարը նշել է, որ Վաշինգտոնի ջանքերը՝ ստիպելու միջազգային հանրությանը ապրել իր հորինած կարգի համաձայն, անհաջողության են մատնվում։

Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը կոպտորեն շահարկում են Ուկրաինայի թեման։ Այսպիսով,ըստ նրա,  Արևմուտքը շեղում է զարգացող երկրների ուշադրությունը Մերձավոր Արևելքի խնդիրներից։

  • Կիսվել: