ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի․ Դավիթ Ղազինյան

Ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի․ Դավիթ Ղազինյան

Շատ ցավում եմ, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով պիտի դուրս գայի, նախ դա պետք է չլիներ, որ հետո պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով դուրս գայի: Այս մասին այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Նրա նկատմամբ չի կիրառվել ո’չ գրավ, ո’չ բացակայության արգելք։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Ղազինյանը համակիրների հետ նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք են տվել։

 

  • Կիսվել: