Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը
Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը, տեղեկացնում է իրանական ISNA պետական լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, մայիսի 3-ին նախատեսված է բարձր մակարդակի ևս մեկ հանդիպում։
Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի միջև խորհրդակցություններ, ինչպես նաև երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը, որին ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։