երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Օլաֆ Շոլցն այցելել է Մոլդովա Սանդուին աջակցելու համար. Դոդոն

Օլաֆ Շոլցն այցելել է Մոլդովա Սանդուին աջակցելու համար. Դոդոն

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է Մոլդովա՝ հոկտեմբերի 20-ին կայանալիք ընտրություններում նախագահ Մայա Սանդուին աջակցելու համար: Այս մասին հայտարարել Է Մոլդովայի նախկին նախագահ, սոցիալիստների ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը՝ նշելով, որ Շոլցի այցը տևել է ընդամենը մի քանի ժամ և անցել է առանց որևէ համաձայնագրի կնքման:

«Գերմանիայի կանցլերի այցը Մոլդովա լավ ազդակ է, եթե միայն դա նախընտրական ենթատեքստ չունի։ Դա հենց այն է, ինչ մենք տեսանք: Ես չեմ լսել, որ Սանդուն և Շոլցը քննարկեն, թե ինչու այս տարվա առաջին չորս ամսում մոլդավական ապրանքների արտահանումը Գերմանիա նվազել է 7-8%-ով: Չեմ լսել, որ նրանք խոսեն այն գերմանացի ներդրողների մասին, որոնք լքել են Մոլդովան։ Չեմ լսել, որ այլ թեմաներ քննարկվեն, որոնք բոլորին հուզում են», - ասել Է Դոդոնը։

Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններից առաջ Մոլդովա կայցելեն նաև ԵՄ այլ պաշտոնյաներ՝ Սանդուին աջակցելու համար:

  • Կիսվել: