ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Նյու Յորքից 740 կմ հեռավորության վրա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավ է շրջվել

Նյու Յորքից 740 կմ հեռավորության վրա ռուսական դիզելային վառելիք տեղափոխող լցանավ է շրջվել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող Agioi Fanendes լցանավը փոխել է ուղղությունը՝ գտնվելով Նյու Յորքից 740 կմ հեռավորության վրա, տեղեկացնում է Bloomberg-ը։

Նշվում է, որ լցանավը Պրիմորսկի նավահանգստից դուրս է եկել հոկտեմբերի 22-ին և պետք է ԱՄՆ-ի ափեր հասցներ 40 հազար տոննա վառելիք։ Սակայն երկուշաբթի օրվանից նավը սկսել է աստիճանաբար հեռանալ ամերիկյան ափերից՝ շարժվելով զիգզագաձև երթուղով։

Ինչպես հայտնել են լցանավը կառավարող Eastern Mediterranean Maritime ընկերությունից՝ բեռնաթափման նավահանգիստը դեռ հաստատված չէ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: