երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Swift Response զորավարժությունները

Նորվեգիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Swift Response զորավարժությունները

Նորվեգիայի հյուսիսում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Արագ արձագանք» («Swift Response) խոշոր զորավարժությունները՝ ԱՄՆ բանակի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է նորվեգական NRK լրատվամիջոցը:

Թրոմս կոմսությունում մեկնարկած զորավարժությունները, որոնք, բացի Նորվեգիայից, տեղի կունենան նաև Շվեդիայում, Լատվիայում և Լիտվայում, կներառեն մոտավորապես 7000 զինվորի ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներից։ 

Մայիսի 13-ին զորավարժությունները սկսվել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Հունգարիայից 400 դեսանտայինների օդադեսանտային վարժանքներով։ 

Զորավարժությունների նպատակն է ուժեղացնել դաշինքի ուժերի պատրաստվածությունը և նրանց կարողությունը՝ արագ տեղակայվելու Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան տարածաշրջաններում:

 

  • Կիսվել: