Նիկուշոր Դանը հաղթել է Ռումինիայի նախագահի ընտրության երկրորդ փուլում
Կիրակի ռումինացիները քվեարկել են վճռորոշ և բևեռացված նախագահական ընտրության երկրորդ փուլում, որտեղ կենտրոնամետ Նիկուշոր Դանը մրցել է ազգայնական Գեորգ Սիմիոնի հետ, գրում է Euronews-ը։
Արևմտամետ անկախ թեկնածու Նիկուշոր Դանը կիրակի հաղթել է ընտրությունում՝ ստանալով ձայների 54%-ը։
Նրա մրցակիցը՝ ծայրահեղ աջակողմյան թեկնածու Գեորգ Սիմիոնը, ձայների 46%-ով, սկզբում հրաժարվել է զիջել հաղթանակը, բայց հետո՝ կիրակի ուշ երեկոյան, շնորհավորել է Դանին հաղթանակի կապակցությամբ։
Քաղաքական վերլուծաբանները շատ զգուշավոր են եղել ընտրության արդյունքները կանխատեսելու հարցում, որը կոչել են «շրջադարձային կետ Ռումինիայի պատմության մեջ»։ Կիրակի քվեարկության վերջին ժամերին Ռումինիայի արտաքին գործերի, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունները զգուշացրել էին ընտրողներին Telegram-ում, TikTok-ում և այլ հարթակներում «կեղծ լուրերի վիրուսային արշավի» վտանգի մասին։