ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
New York Times-ի հարցումով Թրամփը մի փոքր առաջ է անցել Բայդենից

New York Times-ի հարցումով Թրամփը մի փոքր առաջ է անցել Բայդենից

Ըստ New York Times-Siena College-ի հարցման՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկ միավորով գերազանցում է նախագահ Ջո Բայդենին հիպոթետիկ ռեւանշում՝ տեղեկացնում է The Hill-ը:

Հավանական ընտրողների 45%-ը պատրաստ է քվեարկել Թրամփի օգտին, եթե 2024 թվականի նախագահական ընտրությունները կայանային այսօր։

Սա մոտավորապես համահունչ է նախորդ հարցմանը, որը ցույց էր տվել, որ Թրամփը առաջ է անցել Բայդենից, փոխնախագահ Կամալա Հարիսից եւ սենատոր Բեռնի Սանդերսից:

Մյուս հարցումներն ավելի բարենպաստ են եղել Բայդենի համար, այդ թվում՝ Yahoo News-YouGov-ի անցած ամսվա հարցումը, որում Բայդենը 6 միավորով առաւ էր Թրամփից։

Անցյալ շաբաթ Բայդենը CNN-ին ասել էր, որ «կարող է կրկին հաղթել Դոնալդ Թրամփին», իսկ նախկինում ասել էր, որ կողջուներ ռեւանշը Թրամփի հետ, որին նա 2020 թվականի ընտրություններում հաղթել է պատմական քանակի ձայներով:

Բայդենը եւ Սպիտակ տունը բազմիցս ասել են, որ նախագահը մտադիր է վերընտրվել, սակայն վերջնական հայտարարություն չեն արել։ Թրամփը ակնարկել է 2024 թվականին իր թեկնածությունն առաջադրելու մասին եւ ասել է, որ կայացրել է իր որոշումը, բայց չի հայտարարել իր թեկնածության մասին։

New York Times-Siena College-ի հարցումը նաեւ ցույց է տալիս, որ Բայդենի հավանության վարկանիշը նույնպես նվազել է։ Միայն 39 տոկոսն է հավանություն տալիս, թե ինչպես է Բայդենը կատարում իր աշխատանքը, քանի որ գնաճը մնում է 40 տարվա ամենաբարձր մակարդակի վրա եւ արագացել է սեպտեմբերին: Մինչդեռ, ըստ հարցման, հավանական ընտրողների մոտ 43 տոկոսն այժմ դրական է վերաբերվում Թրամփին, իսկ 52 տոկոսը՝ բացասական:

New York Times-Siena College հարցումն անցկացվել է հոկտեմբերի 9-12-ը՝ գրանցված 792 ընտրողների շրջանում։ Սխալի հավանականությունը 4 տոկոսային կետ է։

  • Կիսվել: