չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Նեթանյահուն հրահանգել է պատվիրակություն ուղարկել Կատար՝ Գազայի հատվածում կարգավորման բանակցությունների համար

Նեթանյահուն հրահանգել է պատվիրակություն ուղարկել Կատար՝ Գազայի հատվածում կարգավորման բանակցությունների համար

Իսրայելի վարչապետը Թել Ավիվում ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո հրահանգել է պատվիրակություն ուղարկել Կատար՝ Գազայի հատվածում կարգավորման և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակելու համար:
 
Վարչապետի գրասենյակի տվյալով՝ Ուիտկոֆի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է գերիներին վերադարձնելու ամերիկյան ծրագրի կյանքի կոչման վերջին փորձը՝ մինչև ռազմական գործողությունների ընդլայնումը։ Նշվում է, որ բանակցությունների ֆոնի հրադադար չի հայտարարվելու:
 
Հիշեցնենք, որ երեկ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել Իսրայելի և Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող զինվորական Էդան Ալեքսանդրին. նա գերության մեջ էր 2023 թվականի հոկտեմբերից: Իսրայելը մի քանի ժամով դադարեցրել է ռազմական գործողությունները՝ հանձնման գործընթացը հեշտացնելու համար։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ալեքսանդրին ազատ է արձակում որպես բարի կամքի դրսևորում՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 19 ամիս շարունակվող պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները վերսկսելու համար։ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին՝ Իսրայելի կողքին լինելու և գերիների ազատ արձակման հարցում աջակցելու համար:

  • Կիսվել: