Նեթանյահուն և Իսրայելի ՊՆ ղեկավարը կքննարկեն Եմենին պատասխանելու հարցը
Եմենի հութիների կողմից Բեն-Գուրիոն օդանավակայանը բալիստիկ հրթիռով հրթիռակոծելուց հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսային խորհրդակցություն կանցկացնի պաշտպանության նախարար Իսրայել Կացի և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հետ, տեղեկացնում է Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։
Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 15:00-ին կքննարկվեն հնարավոր պատասխան միջոցները՝ ներառյալ Իսրայելի կողմից ուղիղ հարվածը Եմենում հութիների օբյեկտներին։
Տեղական ժամանակով ժամը 19:00-ին Նաթանյահուն անձամբ կգումարի իր անվտանգության կաբինետի նիստը՝ քննարկելու Գազայում ռազմական արշավի ընդլայնումը, Սիրիայում մարտական գործողությունները, հութիների հարձակումը և այլ հարցեր։