Նեթանյահուն չի բացառել, որ հնարավոր է սպանվի Խամենեին
Նեթանյահուն չի բացառել, որ հնարավոր է սպանվի Խամենեին։
ABC-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ դա ոչ թե կսրի հակամարտությունը, այլ հակառակը՝ կհանգստացնի իրավիճակը: Նեթանյահուն այն հարցին, թե արդյոք Իսրայելը պատրաստվում է հարձակվել Իրանի գերագույն առաջնորդի վրա, հայտարարել է, որ Թել Ավիվը անում է այն, ինչ անհրաժեշտ է։
Նեթանյահուն հայտարարել է նաև, որ հետաքրքրված չէ Իրանի հետ բանակցություններով։