Ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ցույցեր ԱՄՆ-ի 10 նահանգում և մայրաքաղաքում
ԱՄՆ կառավարության կողմից անօրինական միգրանտներին արտաքսելու ծրագրերի դեմ Լոս Անջելեսից բացի բողոքի ցույցեր են անցկացվում ԱՄՆ տասը նահանգի քաղաքներում՝ Նյու Յորքում, Չիկագոյում, Սան Ֆրանցիսկոյում, Բոսթոնում, Ֆիլադելֆիայում, Օսթինում, Դենվերում, Ատլանտայում, Սիեթլում, Լաս Վեգասում և ամերիկյան մյուս խոշոր քաղաքներում և մայրաքաղաք Վաշինգտոնում՝ հաղորդում է CNN-ը։
Բողոքի ցույցերի ֆոնին մարդաշատ են եղել ձերբակալված ապօրինի ներգաղթյալներին պահելու վայրերը: Արդեն մոտ 55 հազար ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել։
Երեկ Լոս Անջելեսի կենտրոնում հայտարարվել էր պարետային ժամ։ Գիշերը ռեժիմը խախտելու համար զանգվածային ձերբակալությունների ժամանակ ձերբակալվել է մոտ 500 ցուցարար։
Հունիսի 9-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Լոս Անջելես տեղակայել ազգային գվարդիայի լրացուցիչ 2000 զինծառայող և 700 ծովային հետևակային։ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ են տեղակայվել նաև Տեխասի քաղաքներում, այդ թվում՝ Սան Անտոնիոյում և Դալասում, դաշնային օբյեկտները պաշտպանելու համար։