երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1396-ի

Նեպալում Չինաստանի հետ սահմանին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1396-ի։ Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Նեպալի իշխանություններին։

Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել 1386 զոհի մասին։ Ավելի քան 5100 մարդ անհետ կորած է։

Չինաստանի իշխանությունները հայտնել են, որ Տիբեթում զոհվել է 43 մարդ, գրեթե 520 մարդ անհետ կորած է։

Տարերային աղետը տեղի է ունեցել Նեպալի հյուսիսում օգոստոսի 26-ի առավոտյան, սառցադաշտի փլուզման պատճառով։

  • Կիսվել: