Նավթի համաշխարհային գները բարձրացել են Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո
Հունիսի 23-ին նավթի գները բարձրացել են մինչև հունվարից ի վեր ամենաբարձր մակարդակը. դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներից հետո, երբ մտահոգություններ են առաջացել վառելիքի մատակարարման հետ կապված։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները բարձրացել են 1.52 դոլարով կամ 1.97 տոկոսով՝ հասնելով 78.53 դոլարի մեկ բարելի համար: ԱՄՆ West Texas Intermediate տեսակի նավթի ֆյուչերսները բարձրացել են 1.51 դոլարով կամ 2.04 տոկոսով՝ հասնելով 75.35 դոլարի:
Հիշեցնենք, որ Թեհրանը ՕՊԵԿ-ի երրորդ խոշորագույն նավթ արտադրողն է: