ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
ՆԱՏՕ-ն Սև և Բալթիկ ծովերը համարում է իր պատասխանատվության գոտի. Ռյուտե

ՆԱՏՕ-ն Սև և Բալթիկ ծովերը համարում է իր պատասխանատվության գոտի. Ռյուտե

Հյուսիսատլանտյան դաշինքը Սև և Բալթիկ ծովերը համարում է ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտի։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ վերաբերում է Բալթիկ ծովին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի այլ տարածաշրջաններին, ինչպիսին է Սև ծովը, ապա այնտեղի ստորջրյա ենթակառուցվածքները մշտական ​​սպառնալիքի տակ են»։

Ռյուտեի խոսքով՝ իրենք «ջախջախիչ հարված կհասցնեն», եթե «ՆԱՏՕ-ի երկրների վրա հարձակում» լինի։

Նշենք, որ Ռյուտեն հայտարարությունը հնչեցրել է՝ պատասխանելով պատժամիջոցների տակ գտնվող, «ռուսական նավթ տեղափոխող տանկերների» կողմից «լարվածություն ստեղծելու» վերաբերյալ հարցին, որը հնչել է արևմտյան լրատվամիջոցների կողմից։

  • Կիսվել: