ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Նախիջևանի սահմանադրությունից կհանվի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հղումը

Նախիջևանի սահմանադրությունից կհանվի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հղումը

Նախիջևանի սահմանադրությունից կհեռացվի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հղումը: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է Ադրբեջանի խորհրդարանի քննարկմանը և կքննարկվի վաղվա նիստում:

Նախիջևանի գործող սահմանադրության նախաբանում նշվում է, որ «ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի միջազգային պայմանագրով և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի միջազգային պայմանագրով, որոնք ներկայումս ուժի մեջ են»։

  • Կիսվել: