չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Նախագահական քարոզարշավի ընթացքում բախվել ենք ՌԴ-ի կողմից ընտրական գործընթացին միջամտելու աննախադեպ փորձի. լեհ նախարար

Նախագահական քարոզարշավի ընթացքում բախվել ենք ՌԴ-ի կողմից ընտրական գործընթացին միջամտելու աննախադեպ փորձի. լեհ նախարար

Լեհաստանում ընթացիկ նախագահական քարոզարշավի ընթացքում մենք բախվել ենք Ռուսաստանի կողմից ընտրական գործընթացին միջամտելու աննախադեպ փորձի: Այս մասին այսօր Վարշավայում պաշտպանական հարցերով համաժողովում հայտարարել է Լեհաստանի թվայնացման նախարար Քշիշտոֆ Գավկովսկին:

Նախարարի խոսքով՝ միջամտությունը տեղի է ունենում «ապատեղեկատվության տարածմամբ՝ Լեհաստանի կարևոր ենթակառուցվածքների վրա հիբրիդային հարձակումների հետ համատեղ՝ պետության բնականոն գործունեությունը կաթվածահար անելու նպատակով»։

Նա նաև հավելել է, որ Լեհաստանը, որը դարձել է Ուկրաինային օգնության մատակարարման նյութատեխնիկական հանգույց, դարձել է ռուսական դիվերսիաների, կիբերհարձակումների և ապատեղեկատվության հիմնական թիրախը։

Գավկովսկին վստահեցրել է, որ Վարշավայի կառավարությունը գտնվում է բարձր զգոնության մակարդակում՝ հատկապես այն բանից հետո, երբ Ռումինիան դեկտեմբերին չեղարկեց նախագահական ընտրությունները Ռուսաստանի միջամտության պատճառով:

Նշենք, որ մայիսի 18-ին Լեհաստանում տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը:

 

  • Կիսվել: