Մոտ ժամանակներս կհայտարարվի Մոսկվայի և Կիևի բանակցությունների նոր փուլի մասին. Լավրով
Առաջիկայում կհայտարարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ մենք պնդել ենք, որ այդ բոլոր խտրական օրենքները չեղյալ հայտարարվեն, և կշարունակենք դա անել ուղիղ բանակցությունների հաջորդ փուլում, որի մասին մենք կհայտարարենք ամենամոտ ժամանակներս»,-ասել է նա անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների 13-րդ հանդիպմանը:
Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը վաղուց պատրաստ էր Կիևի հետ բանակցություններին, սակայն Ուկրաինան հրաժարվում էր. Եվրոպայի տերերը նրան թույլ չէին տալիս այդ գործընթացին մասնակցել: